ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բուենոս Այրեսում նախագահական պալատում արգենտինացի գործընկեր Մաուրիսիո Մակրիի ողջույնի ելույթից հետո միաժամանակյա թարգմանության ընդունիչի ձայնն անջատելու մի քանի փորձից հետո գետնին է նետել այն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Մակրիի խոսքը իսպաներենով ավելի հասկանալի է եղել, քան թարգմանությունը:
«Ինձ թվում է՝ ես ավելի լավ հասկացա, թե ինչ էիք ասում ձեր լեզվով, քան այս գործիքի թարգմանությամբ, բայց ամեն ինչ կարգին է»,- ասել է Թրամփը և գետնին նետել ընդունիչը։











































