Փարիզի Shangri-La նորաոճ հյուրանոցում կայացել է 26-րդ ամենամյա Դեբյուտանտուհիների պարահանդեսը, որին մասնակցել են 16-22 տարեկան 19 աղջիկներ՝ եվրոպական արիստոկրատիայի ներկայացուցիչներ, հայտնի դերասանների, գործարարների, դիվանագետների դուստերերը և թոռնուհիները։
Նրանք փայլել են առաջատար դիզայներների հեղինակած հագուստներով։ Մասնակիցների թվում են եղել միլիարդատեր Դևիդ Քոհի դուստրը, հայտնի ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Բերրի Գորդիի թոռնուհին, հոլիվուդյան աստղ Ֆորեսթ Ուիթաքերի դուստրը։ Ֆորեսթի և նրա 20-ամյա դստեր պարով էլ բացվել է պարահանդեսը։

Ըստ The Daily Mail-ի՝ դեբյուտանտուհիներին ուղեկցում էին ոչ պակաս աստղային ծագում ունեցող երիտասարդներ, այդ թվում`կինոյի աստղ Գրեգորի Փեկի թոռը, բելգիացի և հնդիկ արքայազններ: Այսպես, Թրու Ուիթաքերին ուղեկցել է Ջակոմո Բելմոնդոն՝ հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի թոռը:











































