Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կեսգիշերին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Քյութահյա նահանգում։ Երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է Սիմավի շրջանում։
Առաջին երկրաշարժը գրանցվել է 00:14-ին և Ռիխտերի սանդղակով ունեցել է 4.9 բալ ուժգնություն, իսկ երկրորդը՝ 00:28-ին՝ 4.4 բալ ուժգնությամբ։
Նախնական տեղեկություններով, զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ նույն Սիմավի շրջանում մայիսի 19-ին տեղի էր ունեցել 5.9 բալանոց երկարաշարժ, որի արդյունքում մահացել էր 2 և վիրավորվել 80 մարդ։








































