Եգիպտոսի իշխանոթյունները ժամանակավորապես իրենց դիվանագետներին տարհանել են Լիբիայից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ-ին:
Նշվում է, որ տարհանվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում դեսպանատան և Բենղազիում եգիպտական հյուպատոսության աշխատակիցները: ԱԳՆ-ը սա անվանել է «նախազգուշական միջոցառում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք Տրիպոլիում առևանգել են Եգիպտոսի դեսպանատան 5 աշխատակցի: Նրանց առևանգման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել:










































