Արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզի սահմանամերձ 4 և Նոյեմբերյանի շրջանի 5 համայնքներում անհանգիստ վիճակ է:
Հակառակորդի կողմից հայկական գյուղերի ուղղությամբ կրակոցները չեն դադարում:
Տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով ԳԱԼԱ-ն ուղևորվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնք, որտեղ կրակահերթերն այս օրերին առավել ակտիվ են:










































