«Ժողովրդից կտրված, մարդկանց առօրյա հոգսերից կտրված խոսակցություններ են գնում, ընդ որում՝ բավականին բարդ տեքստերով»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը թալինցիների առջև կիսվեց տնտեսությանը վերաբերող երեկվա հեռուստատեսային հաղորդումով, որին մասնակցում էին այլ կուսակցությունների թեկնածուներ:
Դիմելով հավաքվածներին՝ Մարուքյանն ասաց. «Ո՞վ գիտի՝ ներառական տնտեսությունն ի՞նչ է: 21-րդ դարի Հայաստանում մենք ջուր չունենք, ծառերը չենք կարողանում ջրել, բայց հեռուստացույցով խոսում ենք ներառական տնտեսության մասին»:
Նա ընդգծեց՝ մենք օդից վերցված բաներ չենք խոսում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































