Լեդի Գագան իր կայքում երկրպագուներին ուղղված ուղերձ է հրապարակել, որում հասարակությանը կոչ է արել աջակցել Ջասթին Բիբերի երկրպագուներին՝ գրում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը ձերբակալել է երգչին՝ անսթափ վիճակում և թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար:
Այս կապակացությամբ 27-ամյա Գագան գրել է.
«Ողջույն, հրեշներ: Գիտեմ, որ այսօր բոլորը խոսում են Ջասթինի ձերբակալության մասին, համացանցում նրանք քննարկում և քննադատում են: Յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունք ունի, սակայն ես կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք բելիբերներին (Բիբերի երկրպագուներին): Նրանք, ինչպես բոլոր երկրպագուները, արժանի են միմյանց և Ջասթինին հավատալու, որպեսզի շարունակեն պահել այն կապը, որը նրանց տալիս է երաժշտությունը:
Մենք միշտ չէ, որ հասկանում ենք հայտնիների արարքները, սակայն եկեք սեր և կարեկցանք ցուցաբերենք բելիբերների նկատմամբ: Դա այն ամենն է, ինչ մենք կարող ենք անել»:
Երգչուհին նաև երկրպագուներին խնդրել է սոցցանցերում տարածել #MonstersSupport Beliberes թեգը:












































