Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն կոչ է արել պարեկություն սահմանել Կիևի փողոցներում և կիրառել օրինական զենք՝ ի պաշտպանություն Մայդանի՝ գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
«Եվրամայդան» ֆորումը աջակցել է նրա կոչին:
«Զենքն անհրաժեշտ է կիրառել միայն ի պատասխան մարդկային կյանքի սպառնալիքի: Ես դա առաջինը կանեմ»,- նշել է քաղաքական գործիչը և ավելացրել, որ նա ինքը իր հետ միշտ զենք է կրում:
Գրիցենկոն կոչ է արել բոլոր նրանց, ովքեր օրինական զենք ունեն՝ ժողովրդական պատգամավորներին, զինված ուժերի վետերաններին, Աֆղանստանում ծառայածներին, խաղաղապահներին, անվտանգության մասնավոր ծառայություններին, պաշտպանել Մայդանը, պարեկություն սահմանել փողոցներում:










































