Monday, 08 06 2026
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սանկտ-Պետերբուրգ

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Հովվապետական այցը սկսվեց Ս. Կատարինե հայկական եկեղեցի այցելությամբ, ուր Ամենայն Հայոց Հայրապետին սպասում էին հարյուրավոր հայորդիներ: Ավանդական աղ ու հացի արարողությունից հետո Նորին Սրբությունը զանգերի ուրախարար ղողանջների ու «Հրաշափառի» ներքո թեմի հոգևորականների թափորով առաջնորդվեց Ս. Տաճար, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարի գալուստ մաղթեց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը: Սրբազան Հայրը գոհություն հայտնեց Աստծուն Վեհափառ Հայրապետի օրհնաբեր այցի առիթով՝ հրավիրելով Նորին Սրբությանն իր օրհնությունն ու պատգամը բերել հավաքված հավատավոր ժողովրդին:

«Փառք ենք տալիս Աստծուն, որ այսօր Հայրապետի հետ համախմբված գեղեցկակառույց այս եկեղեցու կամարների ներքո, ձեր առաջնորդի ու հոգևոր դասի առաջնորդությամբ, ձեզ հետ միասին Մենք աղոթական օրեր պիտի ապրենք: Փառք ենք տալիս Աստծուն, որ 300 տարի շարունակ մեր զավակները վառ են պահել ազգային և հոգևոր կյանքի Սանկտ-Պետերբուրգում, և այսօր էլ ազգային-եկեղեցական կյանքը այստեղ աշխուժություն է ապրում, հայորդիները համախմբված են եկեղեցու կամարների ներքո, փարված իրենց հայրերի սուրբ հավատքին՝ շեն ու պայծառ են պահում ազգային իրենց կյանքը»,- նշեց Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում: Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը հայտնեց Եզրաս Սրբազանին, ում առաջնորդությամբ ու անմիջական ջանքերով սկիզբ առավ ազգային-հոգևոր կյանքի վերակազմակերպումը Պետերբուրգում: Վեհափառ Հայրապետն այս առիթով Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց նաև տեղական իշխանություններին, որոնց հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձան վերջին քսան տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները:

Այնուհետև Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց ժողովրդին աջակից լինել հոգևոր հայրերին, նախանձախնդրությամբ իրականացնել թեմի առաջնորդության, թեմական և ծխական խորհուրդների կողմից մշակվող բոլոր այն բարի և գեղեցիկ ծրագրերը, որոնք նպատակ են հետապնդում պայծառացնելու ազգային-եկեղեցական կյանքը, Աստծո օրհնությունն ու աղոթքն առատացնելու հայորդիների հոգիներում ու հարկերից ներս: Նորին Սրբությունը նաև պատգամեց հայորդիներին միշտ իրենց քայլերն ուղղել դեպի եկեղեցի և ազգային հաստատություն, մասնակցել ազգային-հոգևոր կյանքին, Հայրենիքի շինության ու զորացման նվիրական գործին, հոգում կրել լույս պատկերը Ս. Էջմիածնի: «Մնացեք Տիրոջ օրհնության ներքո, մնացեք միաբան, միմյանց հանդեպ սիրով, սիրով դեպի ազգային-եկեղեցական կյանքը: Ձեր սերն ու միաբանությունն են աղբյուրը ձեր կյանքի զորության, եկեղեցական-համայնքային կյանքի ամրության և գեղեցիկ իրագործումների ու ձեռքբերումների»,- ասաց Հայոց Հայրապետը՝ վերստին փոխանցելով ամենքին Ս. Էջմիածնի օրհնությունը:

Նույն օրը Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կատարվեց «Հայ-ռուսական հոգևոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը:
Գրադարանի փոխտնօրեն Իրինա Լեանդրովայի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի ողջույնի խոսքերից հետո Նորին Սրբությունը իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին ցուցահանդեսի բացման առիթով՝ այն խոսուն արտահայտություն նկատելով ռուս և հայ ժողովուրդների հոգևոր կապերի:

«Այսօր առիթն ունենք մեկ անգամ ևս գոհունակ սրտով և արժանի գնահատանքով անդրադառնալու հավատակից մեր ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին, գիտական ու մշակութային կապերի հարուստ ավանդներին, որոնց ուրույն արտահայտությունն ենք գտնում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի պատմության մեջ:

Սկզբնավորվելով Սանկտ-Պետերբուրգի հաստատման առաջին տասնամյակներում՝ հայ համայնքն աճել ու ստվարացել է քաղաքի զարգացման հետ: Մեր ժողովրդի զավակներն իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի բարօրությանն ու բարգավաճմանը, նաև՝ մշակութային առաջընթացին: Արժանանալով ռուսական բարեխնամ իշխանության հաճությանը՝ հայ համայնքը կազմակերպել է նաև իր հոգևոր և ազգային կյանքը. կառուցել է եկեղեցիներ, սիրով ու հավատարմությամբ խնամել ու պահպանել հայոց լեզուն և հայ մշակույթը: Հայրենի ժառանգության հանդեպ մեր ժողովրդի զավակների այս հոգածությամբ և Աստծո առատ շնորհներով Սանկտ-Պետերբուրգը, որ կրում է մշակութային շռայլ ու հարուստ ավանդներ, դարձել է նաև հայագիտության կենտրոններից մեկը: Սանկտ-Պետերբուրգի հետ կապված են հայ տպագրության, հայ մատենագրության թարգմանությունների հիշատակներ, նաև՝պատմական դժվարին ժամանակներում Հայաստանի ազատագրության հույսերի, ռազմական համագործակցության ծրագրերի ու համատեղ պայքարի նվիրական էջեր», – նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:

Նորին Սրբությունը գոհություն հայտնեց Աստծուն, որ այսօր զարթոնքով է լցվում Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի հոգևոր-ազգային կյանքը, և հայ ժողովրդի զավակները՝ որպես արժանավոր, հարգված բնակիչներ Սանկտ-Պետերբուրգի, հավատարիմ իրենց հոգևոր ու ազգային արժեքներին՝ ջանադրությամբ մասնակից են հարազատ քաղաքի կյանքին, ներգրավված են գործունեության տարբեր ասպարեզներում և նոր վկայությունն են բերում հայ-ռուսական եղբայրական կապերի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով ցուցահանդեսի կազմակերպիչներին և հայ համայնքին՝ վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսը կքաջալերի այցելուներին և կնպաստի, որ գիրքը՝ իբրև գիտելիքի և ճանաչողության, հոգևոր և մտավոր կրթության աղբյուր, շարունակի իր արժանի տեղը ունենալ կյանքում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանի հին ձեռագրերի բաժին, ուր ծանոթացավ գրադարանում պահվող հայկական ձեռագրերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում