Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը աշխատանքից ազատել է Կիևի քաղաքային պետական վարչակազմի ղեկավարին: Ալեքսանդր Պոպովի փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել «Ռեգիոնների կուսակցությունից» Վիկտոր Մակեենկոն՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Հրամանը հրապարակված է երկրի ղեկավարի կայքում:
48-ամյա Մակեենկոն Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր է իշխող կուսակցությունից, «Ռեգիոնների կուսակցության» քաղխորհրդի և նախագահության անդամ է:
Ալեքսանդր Պոպովը Կիևի քաղաքապետի իր պարտականությունների կատարումից ազատվել էր դեռևս 2013թ. դեկտեմբերի 14-ին:









































