Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Քարոզարշավ՝ օր երրորդ․ ՀՀԿ-ն՝ Փաշինյանի «բոքսի տանձիկ»

ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով բանավեճի է հրավիրել «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։

«Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է՝ ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովրդին հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել ձևով գռեհկացնել ընտրական գործընթացը, պահպանելով ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների 1-ին համարների Հանրայինում կազմակերպվող բանավեճին մասնակցելու հանձնառությունս, այնուամենայնիվ անհրաժեշտ եմ համարում առանձին երկկողմ բանավեճ «ՀՀԿ-«Իմ քայլը» ձևաչափով»` 1-ին համարների մակարդակով»,- գրել է պաշտպանության նախկին նախարարը:

ՀՀԿ-ի մարտավարական խորամանկությունը տեսանելի է անգամ առաջին հայացքից։

Նախ՝ նման ձևաչափով բանավեճը, երբ ընտրություններին մասնակցում են 11 ուժեր, վիրավորական է մյուս կուսակցությունների հանդեպ, որոնք, ըստ էության, դրվում են «խաղից դուրս» վիճակում։ Ու սա այն դեպքում, որ «Իմ քայլը» դաշինքի ու ՀՀԿ-ի վարկանիշները, մեղմ ասած, համարժեք չեն, այլ խոսքով՝ նրանք, ըստ էության, մրցակիցներ չեն։

Սակայն շատ ավելի էական է խնդրի քաղաքական, բովանդակային բաղադրիչը։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիմի համար խիստ գայթակղիչ է մասնակցել երկկողմ ձևաչափով նման բանավեճին, որովհետև շատ հեշտ է համոզիչ հաղթանակ տանել ՀՀԿ-ի հանդեպ։ Մյուս կողմից՝ հասարակությանը նույնիսկ հետաքրքիր էլ չէ նման բանավեճի բովանդակությունը, որովհետև ՀՀԿ-ի ֆոնին ցանկացած քաղաքական ուժ՝ անկախ ասելիքից, միանգամից «հրեշտակի» կերպարանք է ստանալու։

Այս վիճակն այսօր շատ պերճախոս նկարագրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։ Էջմիածնում ունեցած նախընտրական հանդիպման ժամանակ նա ՀՀԿ-ի ու նրան բանավեճի առաջարկության մասին ասել է․ «Եթե իրենք հայտնվեն խորհրդարանում, կարող են ծառայել որպես «բոքսի տանձիկ» գործող իշխանության համար, այսինքն՝ գործող իշխանությունն ամեն առիթով կարող է բոքսել նրանց քաղաքական իմաստով, բայց նրանք չեն կարող լինել հակակշիռ։ Մեր քաղաքացիները խորհրդարանում «բոքսի տանձիկ» չպետք է ունենան, այլ ունենան ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխզսպել»։

«Բոքսի տանձիկ»-ին բանավեճում հաղթելը, իհարկե, Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր չի պահանջի, սակայն խորքային իմաստով՝ նման բանավեճի առաջարկությանը համաձայնելը կնշանակի, որ վարչապետն ընդունում է, որ հեղափոխությունը կարող է այլընտրանք ունենալ՝ ռևանշիզմի դեմքով։

Հենց սրան էլ ձգտում է ՀՀԿ-ն, որի մարտավարությունը կառուցված է նրա վրա, որպեսզի ԱԺ ընտրությունների արդյունքներով ռևանշիզմը լեգիտիմացվի՝ թեկուզև խորհրդարանական ընդդիմության դեմքով։

Նման իրավիճակում հեղափոխության խնդիրը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ի ակնհայտ ցանկությունների լեգիտիմացումը, այլ դրանց լուսանցքայնացումը՝ Սերժ Սարգսյանի կուսակցության քաղաքական արխիվացումն ապահովելու նպատակով։

Ի վերջո, բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ի մասնակցությունն առաջիկա ընտրություններին նպատակ ունի՝ վիժեցնել դեմոկրատական այլընտրանքի ստեղծման հեռանկարը։ Ու այդ տրամաբանությամբ է կառուցված ՀՀԿ ամբողջ մարտավարությունը, անգամ քարոզչական նյութերում երբեմնի կառավարող կուսակցությունը ներկայանում է «սև»-ի կարգավիճակում՝ հասարակական գիտակցության մեջ ամրապնդելով այն մտայնությունը, որ ինքն է Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ այլընտրանքը։ Թե ինչ հետևանքների կարող է բերել ռևանշիստական «այլընտրանքը»՝ դժվար չէ կանխատեսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում