Քարոզարշավի երրորդ օրը «Լուսավոր Հայաստան»-ն ընտրողների հետ հանդիպեց Արմավիրում, որտեղ ԼՀԿ պատգամավորի թեկնածուներին դիմավորեցին աղ ու հացով: ԼՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ նախկին իշխանության օրոք մարդը դարձել է բարեփոխման զոհ. «Բազմաթիվ ռեֆորմներ են արվել մեր կյանքը բարեփոխլու համար, բայց մեր կյանքը գնալով ավելի է վատացել, քանի որ այդ ռեֆորմներն արվել են գրանտ ու վարկ ստանալու համար և ոչ թե հօգուտ քաղաքացիների»:
Էդմոն Մարուքյանը նաև ընդգծեց, որ տարածքային զարգացման համար անհրաժեշտ են ուժեղ, ինքնուրույն համայնքներ և հավելեց, որ խոշորացման հետևանքով շատ համայնքներ դատարկվել են:
Մանրամասն՝ տեսանյութում:






































