ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի:
Le Parisien-ը հայտնում է, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը 48-ամյա մասնագետի հետ այս շաբաթ համաձայնեցրել է նոր պայմանագրի պայմանները: Այն մինչև 2016 թվականը ժամկետ կունենա:
Բլանի ամսեկան աշխատավարձը 500 հազար եվրո կկազմի: Հիշեցնենք` ֆրանսիացին գլխավորեց ՊՍԺ-ն նախորդ ամռանը` մինչև 2015 թվականը ժամկետով պայմանագիր ստորագրելով ակումբի հետ:








































