Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն զարմացած չէ, որ Արսեն Վենգերը քննադատության է ենթարկել Խուան Մատայի տրանսֆերի վաճառքի ընթացքը: Ֆրանսիացի մասնագետի կարծիքով` «Չելսի»-ն երբեմն խաղում է տրանսֆերային շուկայում:
«Վենգերի բողոքները հանգիստ եմ ընդունում: Նա միշտ է բողոքում: Իսկ մենք բոլորս գիտակցում ենք, որ նորմալ իրավիճակ է, երբ ֆուտբոլիստն, ասենք, օգոստոսի 20-ին հանդես է գալիս մի թիմում, իսկ սեպտեմբերի 5-ին արդեն խաղում է իր նախկին թիմի դեմ: Սա շուկա է, և մենք աշխատում ենք` հետևելով կանոններին, ոչ թե ինքներս ենք կաննոներ հորինում:
Եթե «Արսենալ»-ը վաճառի Մեսութ Օզիլի տրանսֆերը «Մունչեսթեր Յունայթեդ»-ին, ապա ես ուրախ կլինեմ, քանի որ նա շատ կարևոր խաղացող է: Այնպես որ, Վենգերը պետք է երջանիկ լինի, որ Խուան Մատան լքեց «Չելսի»-ն:
Պարզապես պետք է ընդունենք Վենգերին այնպիսին, ինչպիսին նա կա: Նա խոսում է անարդարության մասին, իսկ ինձ, օրինակ, անարդար է թվում, որ «Արսենալ»-ի ժամանակացույցը միշտ ավելի հարմար է, քան «Չելսի»-ի: «Զինագործներ»-ը միշտ ավելի շատ ազատ ժամանակ են ունենում: Դա արդարացի չէ»,- ասել է Մոուրինյոն:








































