Բեռնատարը մխրճվել է Թայվանի նախագահ Մա Ինցզյուի գրասենյակ: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ բեռնատարի վարորդը միտումնավոր է մխրճվել նախագահի վարչակազմի շենք:
Գործակալության տվյալներով՝ նրան հաջողվել է հաղթահարել նստավայրի պատնեշը:
Արդյունքում վարորդին անգիտակից վիճակում հասցրել են մոտակա հոսպիտալներից մեկը: Ոստիկանները մտադիր են նրան հարցաքննել, երբ գիտակցության գա:









































