Սիրիայի իշխանությունները ընդդիմության հետ պայմանավորվել են առաջիկա երկու օրում քննարկել Հոմսում մարդասիրական օգնության մատակարարումների հարցը:
«Նրանք պայմանավորվել են առաջիկա 48 ժամում աշխատել Հոմս քաղաքում մարդասիրական օգնության մատակարարումների ապահովման վրա»,- Reuters գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը՝ ընդգծելով, որ քաղաքի կենտրոնական շրջաններում գտնվող զինված ընդդիմության կողմնակիցները շրջապատված են կառավարական զորքերով:
Երեկ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, ամփոփելով սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ առանձին հանդիպումների արդյունքները, հայտարարել է, որ բանակցությունները «Ժնև-2» շրջանակում կշարունակվեն, սիրիական կողմերը հունվարի 25-ին կհանդիպեն մեկ սեղանի շուրջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:









































