Վերջին 15 օրվա ընթացքում Վենեսուելան Կոլումբիայից թմրավաճառների չորս ինքնաթիռ է խոցել: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մադուրոյի խոսքով՝ կոլումբիական նարկոթրաֆիկի ինքնաթիռները «մտադրվել էին ակոսել վենեսուելական երկինքը, բայց հանդիպել են բոլիվարիանյան ՌՕՈՒ-ին»:
Թմրամաֆիայի ինքնաթիռները խոցել թույլատրող օրենսդրության մասին Մադուրոն հայտնել է դեռևս 2013-ին:









































