Արհեստական ինտլեկտն առաջիկայում չի ներկառուցվի ուղևորատար ինքնաթիռների սարքավորումներում։ Այսպիսի եզրակացության են հանգել Ֆրանսիական օդատիեզերական հետազոտական կենտրոնի (ONERA) և Thales ընկերության մասնագետները, փոխանցում է N+1-ն։
Բանն այն է, որ արհեստական ինտելեկտի միջոցով գործող ժամանակակից համակարգերը մեծ ծավալի տվյալներ են սովորում, ուստի դրանց աշխատանքում սխալի առաջացման պարագայում խափանման պատճառն անհնար է պարզել։ Բացի այդ, խելացի համակարգերը չեն բացատրում, թե ինչու են այս կամ այն որոշումը կայացրել:









































