ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ զանգահարել է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը, երբ նավթի արժեքը մեկ բարելի դիմաց 82 դոլար էր: Դրանից հետո այն սկսել է նվազել: Այս մասին նա ասել է The Washington Post պարբերականի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ տվյալ միջադեպը տեղի է ունեցել շուրջ երկու ամիս առաջ:
«Մեկ ու կես ամիս առաջ, հավանաբար, արժեքը մեկ բարելի դիմաց 82 դոլար էր, և այն պատրաստվում էր 100-ի հասնել: Դա հարկերի զանգվածային ավելացում կնշանակեր, իսկ ես այդպիսի բան չէի ցանկանում: Եվ ես նրանց զանգահարեցի, որպեսզի նրանք նավթին թույլ տան հոսել. այժմ մեզ մոտ այն արժե 52 դոլար»,-հայտարարել է Թրամփը:










































