Ֆրանսիայի նախագահի քաղաքացիական կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, ավարտել է վերականգնողական կուրսը և պատրաստվում է լքել Ելիսեյան պալատը: Սակայն ոչ երկար ժամանակով. Մումբաի երկօրյա այցի ժամանակ նա կանցկացնի սովի դեմ պայքարի մարդասիրական ծրագրի շնորհանդես:
Այս ընթացքում, սակայն, ֆրանսիական մամուլը «յուղ է լցնում» ամուսնական սկանդալի «չհանգող կրակին»: Closer-ը բացում է անհավատարիմ Օլանդի և նրա կնոջ վեճի վարագույրը: Նշվում է, որ զայրույթի պահին, իբր, նախագահի կինը կոտրել է երեք միլիոն եվրո արժողությամբ ճանապակե հին ծաղկամանը՝ արդյունքում սպասավորից ստանալով «Ռոթվեյլեր» մականունը:
Այս մասին հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:








































