«ՀԺ»-ն գրում է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներն այսօր կմեկնեն Ստրասբուրգ։ Երկուշաբթի առավոտյան մեկնարկում է ԵԽԽՎ նստաշրջանը։ Երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, սակայն, արդյոք ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրեց պատվիրակությունից, ևս կմեկնի՞ Ֆրանսիա։
Հիշեցնենք, ԵԽԽՎ ամենամեծ խմբակցությունը, որի անդամ է Փոստանջյանը, նրան հրավիրել էր Ստրասբուրգ, սակայն ֆինանսական ծախսերը չէր հոգացել։ Հաջողվե՞լ է Փոստանջյանին գումար գտնել Միացյալ Նահանգներից Ֆրանսիա հասնելու համար, նրանից ճշտել չհաջողվեց»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:







































