Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ։
Ֆրանսիայի ԱԳՆ-ը հանդիպման արդյունքը չի համարում աննշան. «Ֆրանսիան իր գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ գործադրելու է բոլոր ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շարունակելու հարցում կողմերին օգնելու համար»։
Նշվում է նաև, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպում ունեցան Կազանում, մոտակա շաբաթներին կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ՝ բանակցային գործընթացի շարունակման նախապատրաստման համար։