Ինչ-ինչ հանգամանքների բերումով Ալավերդի քաղաքը համարում են ՀՀԿ-ի հենակետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալավերդի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Սա կապված է նրա հետ, որ ասում են՝ Շարմազանովը ալավերդցի է, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ալավերդցի է: Այստեղ անձերի խնդիր չէ, ես այդ անձանց հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվություն պետք է պաշտպանված լինի, յուրաքանչյուր անհատի իրավունքները պետք է հարգվեն:









































