ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչ Քրիս Գուրսկին Շվեյցարիայում հանգստանալիս հազիվ է փրկվել մահից։ Տղամարդը YouTube-ում հրապարակել է դելտապլանով իր առաջին թռիչքի տեսահոլովակը՝ գրում է Metro-ն։
Քրիսը հրահանգչի հետ թռել է 1220մ բաձրությամբ լեռան գագաթից, և պարզվել է, որ հրահանգիչը հոգ է տարել միայն իր անվտանգության մասին՝ մոռանալով անվտանգության գոտիներով ամրացնել դելտապլանին Քրիսին։ Քրիսն աստիճանաբար սկսել է սահել ներքև և մեկ ձեռքով կախված է մնացել դելտապլանից, իսկ մյուսով՝ հրահանգչից, որը սարսափած փորձել է բռնած պահել ամերիկացուն՝ միևնույն ժամանակ վարելով դելտապլանը։

Քրիսը օդում կախված է մնացել 2ր 14 վրկ․, մինչև հրահանգիչը կարողացել է հարմար տեղ գտնել և ցած իջնել այնքան, որ Քրիսը կարողացել է ցած թռչել։
Ձախ ձեռքի վրա երկար կախված մնալուց նրա մկանները վնասվել են, իսկ ըկնելիս՝ ջարդել է դաստակը։










































