Եգիպտոսում չի կարող բռնություն լինել` նոր իշխանության անցնելու քաղաքական գործընթացը խափանելու նպատակով: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայության պետի տեղակալ Մարի Հարֆի տարածած հայտարարությունում:
«Մենք բոլոր եգիպտացիներին կոչ ենք անում հանգստություն պահպանել և զուսպ լինել` երկրում հեղափոխության երրորդ տարելիցի նախօրեին»,- նշել է Հարֆը: Նրա խոսքերով` «Եգիպտոսի կառավարությունը և ժողովուրդը քաղաքական անցում են իրականացնում` անվտանգության ոլորտում բարդ իրադրության ֆոնին, և այդ անցումը դադարեցնելու նպատակով գործադրված բռնությունը տեղ չունի Եգիպտոսում»:
«Մենք շարունակում ենք աջակցել Եգիպտոսի բնակչությանը և նրան կոչ անում առաջ շարժվել` իրականացնելով անցումը խաղաղ կերպով, հարգելով բոլոր եգիպտացիների իրավունքները»,- ընդգծել է նա:
Հարֆը նաև դատապարտել է ուրբաթ օրը Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունները, գրում է ITAR-TASS-ը:






































