«Ասում են, որ մարդիկ դեռ շարունակում են վախենալ։ Մարդիկ կան, որ ասում են՝ տակից կօգնենք ձեզ։ Չվերջացա՞վ այդ տակից օգնելը։ Մեզ տակից ինչի՞ եք օգնում, վերևից օգնեք, երեսից օգնեք, դեմից օգնեք, առաջից օգնեք։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը պետք ա՞ տակից օգնել»,- Եղեգնաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Ես զարմացած եմ, որ դեռևս իներցիայի ուժով մարդիկ ինչ-որ վախերի մեջ են։ Մարդ կա՞, որ վախեցնում ա ժողովրդին։ Եթե չկա, ուրեմն որտեղից է այն ինֆորմացիան, որ մարդիկ վախեցած են»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































