ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը շարունակվում է։
«Մեր շատ հարգարժան քաղաքացին հարցնում է՝ մենք ինչ կարծիք ունենք համայնքների խոշորացման մասին։ Խոշորացումը համայնքների անունները իրար միացում չէր։ Պետությունը պետք է հասանելի լինի քաղաքացուն։ Ինչ է սա նշժանակում։ Պետական գործառույթները պետք է հասանելի լինեն քաղաքացուն։ հենց նոր մեզ Ջերմուկում ասում են՝ գնացել ենք մեքենայի տեխանձնագիր ստանալու, մի հատ կնքի դնելօու համար պետք է գնանք Եղեգնաձոր։ Դա նշանակում է, որ պետությունը հեռացել է այս մարդուց։ Ավելին՝ մի հատ էլ ինչ-որ ծառայություններն է մոգենել, որ այս մարդը տանջվի, մի տեղից մյուսը գնա ինչ-որ կնիքի համար։ Հայաստանում բերվել է Շվեդիայի օրինակը, բայց մենք Շվեդիա չենք, դեռ երկար ժամանակ ունենք աշխատելու։
Օրինակ մենք Լոռու մարզում դպրոց ունեինք առաջին դասարան չկար, չորորդում մի քանի հոգի էր, բայց այդ դպրոցը մարդկանց պահում էր համայնքում, ասում են՝ եկեք լուծարենք դպրոցը, թող մյուս համայնքում գնան դպրոց։ Բայց գիտե՞ք՝ ձմռան ինչ ձյուն է գալիս, ծնողն էլ ասում է՝ դե լավ, երեխայիս կտանեմ Վանաձոր ու այդպես գյուղերը դատարկվում են»,- Ջերմուկում քաղաքացիների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում









































