Նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված, ապա կալանավորված Անուշավան Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունն ավարտվել է:
Փորձաքննության եզրակացությամբ՝ Ա. Գրիգորյանն անմեղսունակ է ճանաչվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Ա. Գրիգորյանի պաշտպանությունն իրականացնող հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը: Նա ավելի վաղ հայտնել էր, որ ինքն էր միջնորդել Ա. Գրիգորյանին փորձաքննության ենթարկել, դատարանը բավարարել էր իր միջնորդությունը և Ա. Գրիգորյանին տեղավորել «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում:
Պաշտպանը հայտնել էր, որ Ա. Գրիգորյանը դեռ 1999-ից տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ, և եթե նա իրոք անմեղսունակ է, ապա պատիժ կրելու փոխարեն` պետք է բուժվի և ոչ թե կալանավայրում լինի:
Մանրամասները՝ 168.am-ում











































