Ուրուգվայում նմանատիպ որոշում ընդունելու ֆոնին Էկվադորում կքննարկվի մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի նախագահ Ռաֆայել Կորեան:
«Այս հարցը կառավարության համար հրատապ չէ, մենք առանց դրա էլ հազարավոր հարցեր ունենք: Մենք պետք է իրադրությունն ավելի խորը ուսումնասիրենք: Պարզ է, որ թմրանյութեր տարածելու և օգտագործելու ներկայիս քաղաքականությունը տապալվել է: Այնպես որ, բացառված չէ որոշ դասի թմրանյութերի օրինականացումը»,- նշել է երկրի ղեկավարը:
2013 թ. մայիսին Էկվադորում օրենք է ընդունվել, համաձայն որի՝ թույլատրվում է մարիխուանայի, կոկաինի և հերոինի նվազագույն չափաքանակ պահելը:









































