«ՄԻՆԱՏԵՊ»-ի նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևն ազատ է արձակվել Վելսի գաղութից: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է նրա փաստաբանը:
Լեբեդևը լքել է ուղղիչ հաստատությունն այն բանից հետո, երբ գաղութի աշխատակազմը ստացել է Գերագույն դատարանի վճռի բնօրինակը:
Ավելի վաղ նշվում էր, որ Լեբեդևը դեռևս հունվարի 22-ին է լքել գաղութի անմիջական տարածքը և գտնվում է հարազատների հետ հանդիպումների համար նախատեսված «հյուրերի տանը», սակայն պաշտոնապես ազատ արձակված նա չէր համարվում:









































