Կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությունը կինը հանգուցալուծել է ամուսնու դանակահարությամբ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ Դարբնիկ գյուղում 41-ամյա կինը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, որի ընթացքում գործի է դրել խոհանոցային դանակն ու հարվածել նրան։ Ըստ «Փաստինֆո»-ի՝ փորձագետների գնատմամբ՝ կինն ամուսնուն պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Արդյունքում կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:








































