Կահիրեում չորրորդ պայթյունն է որոտացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Պայթուցիկ սարքը գործել է Հարամ փողոցում գտնվող կինոթատրոնի մերձակայքում:
Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, յոթը վիրավորվել են:
Ներկա պահին պարզաբանվում են պայթյունի հանգամանքները:






































