«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանը գյումրեցիներին բնութագրելիս քաջ բառն է օգտագործում։
Նա Գյումրիում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին պարզաբանեց, որ գյումրեցին քաջ է, որովհետև 1988 թ․-ին երկրաշարժից հետո, երբ Գյումրին սգի մեջ էր, միևնույն է, կարողացավ արցախյան ազատամարտում պայքարելու համար ջոկատներ կազմել՝ ազատագրելով Արցախ աշխարհը։ «Բռնապետներից ազատման այս ժամանակահատվածում էլ ձեր դերակատարումը շատ մեծ է եղել, դուք կարողացել եք ձեր կամքի ուժով, գաղափարով ու հումորով ՀՀ-ում բերել ազատություն, և այսօր մենք ազատվել ենք նախորդ բռնապետներից։