«Ձեր յուրաքանչյուրի մեկ ձայնից է կախված մեր երկրի ապագան»,- Կապանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության ցուցակը գլխավորող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ապագա 5 տարիներին մեր գցած հիմքերով է պայմանավորված լինելու հետագա 5 տարին, մյուս 5 տարին և այդպես շարունակ:
«Սրանք պատմական ընտրություններ են, որովհետև երկրում կատարված պատմական իրադարձություններից հետո են տեղի ունենում: Եվ այն համակարգը, որը փտել էր, կոռումպացված էր, որը չուներ հակակշիռներ, ահա այդ համակարգը մեր լեգիտիմ ընտրություններով պետք է վերջնականապես քանդենք և անցնենք առաջ»,- հայտարարեց Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: