Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջիկա մի քանի շաբաթներին ստիպված կլինի տեղաշարժվել հենակներով, սակայն նա պատրաստ է անցնել ավելի հագեցած գրաֆիկի՝ հայտնում է նրա մամլո քարտուղարը:
Շտեֆան Զայբերտի խոսքով՝ հաջորդ շաբաթ ծրագրված է երկու հրապարակային ելույթ, սակայն կանցլերը կխոսի նստած՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Մերկելը վնասվածք էր ստացել Սուրբծննդյան տոներին Շվեյցարիայում դահուկով սահելիս և դրա պատճառով բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ չեղյալ հայտարարել:









































