«Մանչեսթեր Յունայթեդե»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դարձել է ՈւԵՖԱ-ի դեսպան: Այդ մասին հայտում է կազմակերպության նախագահ Միշել Պլատինին:
«Պարոն Ֆերգյուսոնը Նյոնում կայանալիք բարձրակարգ մարզիչների խորհրդակցությունների նախագահ կլինի: Նա նաև Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպայի առաջնության տեխնիկահետազոտական խմբի անդամ կլինի»,- ասել է Պլատինին:
«Ինձ համար մեծ պատիվ է և առավելություն` ՈւԵՖԱ-ի մարզիչների դեսպանի պաշտոնը»,- նշել է շոտլանդացի մասնագետը:







































