«Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն. իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներ են, մենք՝ դևեր, բայց դա չէ իրականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ իշխանություններն ու նրանց պատկանող քաղաքական ուժերը սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն ստանալու է զրո ձայն. «Նման ձևակերպումներն անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, ստանալու ենք տասնյակ-հազարավոր ձայներ: Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ ասում են՝ շտաբներ չբացես, չենք գալու, բայց մեր ձայները տալու ենք քեզ: Ասում են՝ չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում՝ գալուց հետո մեր տուն մարդ այցելի և ասի՝ ինչո՞ւ ես գնացել ՀՀԿ շտաբ, բայց այդ մարդիկ շատ են: Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»:










































