Իրանի Քերմանշահ նահանգում`Իրաքի հետ սահմանին, 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Դրա հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 550-ը, փոխանցում է Press TV-ն: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև հարևան Իրաքում և Ադրբեջանում:

Երկրաշարժի հետևանքով Իրաքյան Քուրդստանում մեկ զոհ, 43 տուժած կա:
Երկրաշարժի օջախը 10 կմ խորությամբ է, իսկ էպիկենտրոնը՝ Բաղդադից 150 կմ հյուսիս-արևելք:












































