ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում մոլեգնող անտառային հրդեհներն ամբողջությամբ տեղայնացվել են: Այս մասին հայտնում է Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային անվտանգության վարչությունը, փոխանցում է Associated Press-ը:
Վարչության տվյալներով՝ այրվել է շուրջ 620 ք/կմ տարածք: Կրակը ոչնչացրել է 14 հազար տուն, խլել՝ ավելի քան 85 մարդու կյանք:
Հրշեջներին հաջողվել է նաև մարել նահանգի հարավոմ գտնվող Մալիբուի մերձակայքում մոլեգնող խոշոր հրդեհ:
Զոհերի մարմինների որոնումները դեռ շարունակվում են`չնայա արդեն հայտնի է առնվազն 88 մարդու մահվան մասին:








































