Ադրբեջանը և Թուրքիան ստեղծում են «Յուրային-օտար» (Identification Friend and Foe) ռադարային միասնական համակարգ, որն օգտագործվում է ՀՕՊ համակարգերի, մարտական ինքնաթիռների ճանաչման համար՝ հաղորդում է APA գործակալությունը:
ՀՕՊ այս համակարգը թույլ կտա ավտոմատ կերպով ճանաչել սեփական ինքնաթիռները և թռչող սարքերը: Ներկայում այս հարցը քննարկվում է երկու երկրների համապատասխան կառույցների միջև: Այս հարցը գտնվել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Թուրքիա կատարած այցի օրակարգում:
Համաձայնագրի կնքման դեպքում Ադրբեջանի և Թուրքիայի թռչող միջոցների վրա կտեղադրվի ASELSAN ընկերության մշակած «յուրային-օտար» ճանաչման համակարգը:
Նշենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ֆորպոստն է Արևելքում:










































