Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը հայտարարել է, որ փորձում է Հիսուս Քրիստսին նմանվել: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Երգիչն ընդգծել է, որ առաջին անգամ է ամուսնացած մարդու կարգավիճակում Գոհաբանության օր նշել:

Նա հավելել է, որ ընտանեկան կյանքը միշտ չէ, որ դյուրին է տրվում, բայց ինքը փորձում է լինել այնքան համբերատար և հանդուրժող, ինչպես Հիսուս Քրիստոսն էր:
«Հարաբերությունները միշտ չէ, որ դյուրին են: Բայց շնոորհակալություն Հիսուսին, որ նա դա ինձ այժմ ցույց տվեց: Ամեն օր ես սովորում եմ ավելի նմանվել նրան, լինել համբերատար, բարի, ես դա գիտակցելու համար երկար ճանապարհ եմ անցել»,-ասել է Բիբերը:






































