Բրիտանացի 9-ամյա Գաբի Բալաեսը Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին նրա տեքսով կեքս է նվիրել՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Այդ մասին ինքը Մեյը պատմել է BBC հեռուստաալիքի եթերում, որը նվիրված է եղել ԵՄ-ից Բրիտանիայյի դուրս գալուն։ Խոսելով Brexit-ի մասին քաղաքացիների արձագանքից՝ Մեյը պատմել է Գաբիի մասին։

«Իննամյա աղջիկը իմ տեսքով կեքս էր ուղարկել և նամակ, որտեղ նա գրում էր, որ իր հայրն իրեն ասել էր, որ ես ծանր շաբաթ եմ ունեցել, և ինքը աշխատել է ստիպել ինձ ժպտալ»,- ասել է վարչապետը։











































