Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում որոտացել է ևս երկու պայթյուն: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ինքնաշեն պայթուցիկ սարքը գործարկվել է Թահրիր հրապարակի մոտ գտնվող մետրոյի կայարանի շրջակայքում՝ ուժային կառույցների ավտոմեքենաների մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել է 1 զինծառայող, վիրավորվել է 7 մարդ:
Որոշ ժամանակ անց որոտացել է ևս մեկ պայթյուն: Հարձակման օբյեկտը կրկին ուժայիններն են: Տեղեկատվություն կա հրաձգության մասին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ մայրաքաղաքում՝ անվտանգության ուժերի վարչության շենքի մոտ, պայթեցվել է ականապատ ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ավելի քան 50 մարդ:






































