ԱՄՆ-ում նախագահ Բարաք Օբամային քննադատողին մեղադրել են 2013թ. Սենատի նախընտրական քարոզարշավի ժամանակ անօրինական նվիրատվությունների համար՝ հաղորդում է The New York Times-ը:
Դատախազության տվյալներով՝ գրող և ռեժիսոր Դինեշ Դ՛Սոուզան զբաղվել է թեկնածուներից մեկի անօրինական ֆինանսավորմամբ: Մանհեթենի դատախազությունը պարզել է, որ Դ՛Սոուզան մարդկանց համոզել է ոմն թեկնածուի համար փոխանցել մինչև 20 հազար դոլար, այնուհետև փոխհատուցել է նրանց ծախսերը: Ընդ որում՝ ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նման պայմանավորվածություններն արգելված են: Բացի դրանից՝ հովանավորները մեկ թեկնածուին կարող փոխանցել առավելագույնը 5000 դոլար:
Արդյունքում Դ՛Սոուզայի գործողությունները հանգեցրել են նրան, որ թեկնածուն, ում նա կոչ է արել աջակցել, չգիտակցված կերպով ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել նախընտրական քարոզարշավի մասին: Մեղադրական եզրակացության մեջ չի հստակեցվում, թե որ քաղաքական գործչի մասին է խոսքը:
Դինեշ Դ՛Սոուզան «2016: Ամերիկան Օբամայի օրոք» ֆիլմի ռեժիսորն է: Այս փաստագրական ֆիլմը, որում քննադատության է ենթարկվում գործող նախագահը, վարձույթի էր դուրս եկել նախագահական ընտրությունների քարոզարշավի ավարտից մի քանի ամիս առաջ:








































