Կոլումբիայի Պարահիտո քաղաքի քաղաքապետը մինչև 17 տարեկան դեռահասների համար պարետային ժամ մտցնելու որոշում է ընդունել: Նրանց արգելվում է երևալ հասարարական վայրերում երեկոյան 7-ից մինչև առավոտյան ժամը 5-ը: Այս միջոցները ձեռնարկվել են երիտասարդներին WhatsApp-ից տարածվող չար ոգիներից պաշտպանելու համար:
Քաղաքի իշխանությունները, որի բնակչության գերակշռող մասը կաթոլիկներ են, հաղորդում են, որ միայն մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է դեռահասների տարօրինակ պահվածքի ոչ պակաս 14 դեպք. երեխաների ձայները անբացատրելի կերպով փոխվել են, եղել են ցնցումների և ուշաթաթության դեպքեր, ոմանք սպառնացել են կամրջից վայր ցատկել, քանի որ «եկել է իրենց ժամանակը» և վնասվածքներ են հասցրել իրենց: Նրանք բոլորն էլ օգտվել են հայտնի WhatsApp հավելվածից, որի միջոցով է տարածվում նաև Momo խաղը, որը երեխաներին դրդում է ինքնասպանության:
Քաղաքապետ Ինոսենցիո Պերեսի հրամանով երեկոյան և գիշերը դեռահասները կարող են տանից դուրս գալ միայն ծնողների կամ խնամակալների հետ: Հրամանը խախտողի ծնողները ստիպված կլինեն խոշոր տուգանք վճարել:








































