ԱՄՆ-ում աճում է դժգոհությունը երկրի կառավարման համակարգի նկատմամբ: Gаllup կազմակերպության անցկացրած հարցման ժամանակ մասնակիցների 65%-ը բացասական պատասխան է տվել հարցին՝ իրենց որքանո՞վ է բավարարում կառավարման համակարգը, և որքանո՞վ է այն լավ աշխատում: Հարցման արդյունքներով՝ ամենից շատ հիասթափված են եղել հանրապետական ընդդիմության կողմնակիցները և անկախ ընտրողները:
«Ժողովրդի տրամադրությունը» անունը կրող հետազոտությունն ավանդական է: 2002թ.՝ Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկչություններից անմիջապես հետո, երկրի իշխանություններից դժգոհ է եղել բնակչության 23%-ը: Այդ ժամանակից ի վեր այդ ցուցանիշը գրեթե միշտ աճել է: 2008թ., երբ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման տարավ իր առաջին հաղթանակն ընտրություններում, երկրի կառավարման համակարգից դժգոհ էր 47%-ը:
Այժմ հետազոտության համաձայն՝ ամերիկացիների 2/3-ը՝ շուրջ 66%-ը, երկրի բյուրոկրատիան համարում է չափից դուրս բարդ և ազդեցիկ:








































