Մշակույթի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված գումարի չափը կապված է մի շարք խնդիրների և կազմակերպչական հարցերի հետ։ Նախարարի պաշտոնակատարը ընդունում է՝ իրենք էլ որոշ հարցերում թերացել են և չեն կարողացել տեղավորվել ժամանակի մեջ։
«Եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, ապա վստահ եմ, որ համապատասխան հետևություններ են արվելու։ Հետագայում նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ կլինեն հիմնադրամում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ այս հարցում հարկավոր են խորքային փոփոխություններ ընդհանուր տրամադրությունը փոխելու համար։











































