ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրը նշել է ընտանիքի հետ, Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո առանձնատանը: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Թրամփը սեղանի կենտրոնում է նստել: Նրա մի կողմում որդին՝ Բերրոնն է եղել, մյուսում՝ կինը՝ Մելանյան՝ մինչև հատակը ձգվող սև զգեստով: Տոնին ներկա են եղել նաև Թրամփի դուստրերը՝ Տիֆանին և Իվանկան՝ իրենց երեխաների հետ:
Ընթրիքին մատւցել են ինչպես ավանդական ճաշացանկի ուտեստներ՝ հատուկ լցոն և շոգեխաշած եգիպտացորեն, այնպես էլ մսից, ձկից և բանջարեղենից պատրաստված խորտիկներ:









































