«Սիրիայի էլեկտրոնային բանակի» ցանցահենները կոտրել են ամերիկյան CNN հեռուստաալիքի Facebook-ի ու Twitter-ի օգտահաշիվները: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
«Այստեղ եղել է «Սիրիայի էլեկտրոնային բանակը»: Դադարե´ք ստել: Ձեր բոլոր ռեպորտաժները կեղծ են»,- ասվում է ցանցահենների տեղադրած հաղորդագրություններից մեկում:
Ինչպես հստակեցրել են CNN-ի ներկայացուցիչները, նման կոչերը հեռուստաալիքի պաշտոնական օգտահաշիվներում եղել են ընդամենը մի քանի րոպե և օպերատիվ կերպով հեռացվել են:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին նույն խմբավորումը կոտրել էր Twitter-ում ամերիկյան Microsoft ընկերության օգտահաշիվը:









































