Քվեբեկի ծերանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Հաստատությունը, որտեղ մոտ 60 մարդ է բնակվել, գտնվել է Իլ-Վերտ քաղաքում՝ Մոնրեալից 450 կմ հյուսիս-արևելք:
Ավելի վաղ հրդեհի վայրում 3 դի էր հայտնաբերվել: Շենքից հաջողվել է տարհանել 23 մարդու: Նրանցից շատերը տուժել են: Եվս 30 մարդ համարվում է անհետ կորած:
Քաղաքապետ Ժինետ Կարոնը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ծերանոցում բնակվողների մեծ մասը հաշմանդամներ են, որոնցից շատերը չեն կարողացել ինքնուրույն տեղաշարժվել: «Վախենում ենք, որ զոհերի թիվը կաճի»,- հայտարարել է Քվեբեկի կառավարության ներկայացուցիչ Գաետան Լելևրը՝ փոխանցում է RIA Novosti-ն:









































